շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրում է Ադրբեջանին միջանցք տալու և ՀՀ-ն ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ ընդգրկելու ցանկության համար 

Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրում է Ադրբեջանին միջանցք տալու և ՀՀ-ն ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ ընդգրկելու ցանկության համար 

Մեր ընդդիմությունը շատ պարզ, Ռոբերտ Քոչարյանի շուրթերով հայտարարել է, որ ինքը դեմ չէ Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն մտնելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մինչև այդ 2021-22 թվականներին մեզ ասում էին՝ ա՛յ, դուք խոստացել եք միջանցք տալ, մենք ասում ենք՝ չկա այդպիսի բան: Բանը հասավ նրան, որ արդեն 2024 թվականին «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ հա, դե ինչի՞ չտվեցին, դրա համար էլ ԼՂ-ի հետ եղավ այն, ինչ եղավ:

Հիմա էլ ասում եմ՝ ընդդիմության հաջորդ ցույցերը, որը այս եղանակային տաքացումների հետ մենք տեսնելու ենք, լինելու են երկու թաքնված պահանջով՝ տալ միջանցք Ադրբեջանին ու Հայաստանը մտցնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ»:

 

  • Կիսվել: