շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեքսանդր Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին

Ալեքսանդր Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: 

Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ:

  • Կիսվել: