շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ամեն ինչ կանի, որ խաղաղություն լինի. Բելառուսի պատգամավոր (տեսանյութ)

Ալեքսանդր Լուկաշենկոն ամեն ինչ կանի, որ խաղաղություն լինի. Բելառուսի պատգամավոր (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

ՀԱՊԿն անդամ երկիր է հանդիսանում նաեւ Բելառուսը: ArmLur.am-ը զրուցել է Բելառուսի Ազգային ժողովի պատգամավոր Օլեգ Հայդուկևիչի հետ՝ պարզելու Բելառուսի տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես, որպես պատգամավոր, կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք, որ խաղաղություն լինի: Մենք կարծում ենք, որ ցանկացած հարց կարելի է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով՝ ռանց կոնֆլիկտի: Դա  միշտ եղել է Բելառուսի պաշտոնական տեսակետը», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: