Ալեքսանդր Արզումանյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը
Մարտի 24-ին դեսպան Արզումանյանը հեռավար քննարկում ունեցավ Շվեդիայի խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ «Շվեդիայի դեմոկրատներ» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատունը։
Քննարկման ընթացքում դեսպան Արզումանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները՝ առանձնահատուկ կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եւ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը։
․