կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը Ծովինար Վարդանյանին գործուղել է Դուբայ

Ալեն Սիմոնյանը Ծովինար Վարդանյանին գործուղել է Դուբայ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական միության եւ ԱՄԷ-ի Դաշնային ազգային խորհրդի կողմից կազմակերպված խորհրդարանականների նիստի՝ Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ (COP28) համաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-7-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

 

  • Կիսվել: