երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Հայտնում են ԱԺ-ից:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի եւ այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաեւ գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա:

  • Կիսվել: