չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին` Հայաստանին աջակցող բանաձևի ընդունման համար

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին` Հայաստանին աջակցող բանաձևի ընդունման համար

ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին` Հայաստանին աջակցող բանաձևի ընդունման համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Բարեկամ Ֆրանսիայի` ժողովրդավարության օրրաններից մեկը` Սենատը, բանաձև է ընդունել` ի աջակցություն Հայաստանի, առաջարկել պատժամիջոցներ ընդդեմ Ադրբեջանի:

Շնորհակալ եմ մեր գործընկերներին` արդարությանը ծառայելու համար»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

 

  • Կիսվել: