շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է, որ մեր երկրները, պահպանելով դրանց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ուղղություններով, այլեւ մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ եւ կարեւոր դրական փոփոխություններ կան: Միջոցառմանը հնչել են հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ եւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» եւ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: