չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։

Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։

  • Կիսվել: