երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄՀԻ նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ. քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄՀԻ նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ. քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր

Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը:

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը: 

  • Կիսվել: