հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

«Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը: Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը:

Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու: Հանգչի՛ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ»,- ասած է Ալեն Սիմոնյանի գրառման մեջ:

  • Կիսվել: