Ալեն Սիմոնյանը ԱԺ պատվիրակություն է գործուղել Դիլիջան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կ ա ր գ ա դ ր ու մ ե մ.
Աշխատանքային այցով 2023 թվականի դեկտեմբերի 21-22-ը Դիլիջան գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (21-ին)
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները: