չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը կստորագրի վաղը

Ալեն Սիմոնյանը Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը կստորագրի վաղը

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի դիմումը հետ չվերցնի, ապա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կստորագրի հրաժարականը ոչ թե երկուշաբթի, այլ վաղը՝ փետրվարի 1-ին։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Եթե այսօրվա ընթացքում նախագահը գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին դիմումը, ապա վաղն առավոտյան 09։00-ին կհրապարակվի հրաժարականի մասին արձանագրությունը, և այդ մասին հայտարարություն կլինի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց հրաժարական տալու որոշման մասին՝ պատճառներից մեկը նշելով քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համապատասխան գործիքների պակասը։

 

  • Կիսվել: