կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ալեն Սիմոնյանը ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Ալեն Սիմոնյանը ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Սանկտ Պետերբուրգում ընթացել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և լիագումար նիստերը, որոնց մասնակցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
 
ՀՀ ԱԺ նախագահը ծավալուն ելույթում ԱՊՀ երկրների խորհրդարանների գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին, բարձրաձայնել նաև օրեր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ադրբեջանական զինված ուժերի իրականացրած հերթական ագրեսիային:
 
 

  • Կիսվել: