երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին:

Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող օրակարգային թեմաներից բացի զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը:

  • Կիսվել: