երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում։

Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ազգային հերոսի հիշատակին՝ Ալեն Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

  • Կիսվել: