երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
«Ալեն Սիմոնյանին բացատրեք, որ իրենց թաղը չի», «Ձեզ կոռեկտ պահեք». Աղազարյանն ու Սիմոնյանը վիճեցին

«Ալեն Սիմոնյանին բացատրեք, որ իրենց թաղը չի», «Ձեզ կոռեկտ պահեք». Աղազարյանն ու Սիմոնյանը վիճեցին

ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանան այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ դժգոհելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոտնահարում է իրենց իրավունքները՝ հարցի հերթ չտալով:

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր տեղի ունեցավ երկու խախտում։ Նախ, պարոն Սիմոնյանը խնդրեց մեզ, որ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետեւ հյուրեր ունեն։ Բայց պարոն Սիմոնյանը առանց հերթագրության ձայն տվեց պարոն Սուքիասյանին։ Իմ գործընկեր պարոն Հակոբ Ասլանյանը շատ պարզ ու տրամաբանական հարց ուղղեց առողջապահության նախարարին, բայց պարոն Սիմոնյանը, էլի ոտնահարելով ԱԺ կանոնակարգ օրենքը, ասաց, որ՝ ձեր հարցին կպատասխանենք գրավոր։ Դուք՝ որպես արդարադատության նախարար, այստեղ որևէ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։ Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրեմ, որ էս իրենց թաղը չէ»։

Սիմոնյանն էլ պատասխանեց, որ հարցը կառավարության որևէ անդամի չի վերաբերում, հետևաբար, չպատասխանեցին։ Հովիկ Աղազարյանը տեղից արձագանքեց։ «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ ես ձեզ կհրավիրեմ կոռեկտության»,-ասաց Սիմոնյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: