երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել

Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել

Գլխավոր դատախազությունում քաղաքացի Կարեն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա իրեն դավաճան կոչելուց հետո, քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Նախաձեռնված վարույթ չկա նաեւ Քննչական կոմիտեում, քանի որ դեպքի մասին պատշաճ հաղորդում չի ստացվել։ Կարեն Մկրտչյանը Ոստիկանություն հաղորդում դեռեւս չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը։

« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը կարծում է, որ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի վարույթ խուլիգանության եւ պաշտոնեական դիրքի սահմանազատման հատկանիշներով։

  • Կիսվել: