ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով նախագիծը ՔՊ-ական պատգամավորներն  են համարում անպատեհ ու անհեռանկար

Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով նախագիծը ՔՊ-ական պատգամավորներն են համարում անպատեհ ու անհեռանկար

ԱԺ նախագահի հարցում իշխանությունը միասնական է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծը ՔՊ խմբակցության պատգամավորը որակեց անպատեհ, իսկ Սիմոնյանի հրաժարականի պահանջը՝ ընդդիմության կողմից քաղաքական դիվիդենտ շահելու փորձ։

«Ընդդիմությունը որքան էլ փորձի, քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, անպատեհ ու անհեռանկար նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը չի փոխվելու», - ասաց Ալեքսանյանը։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն ինքը դեմ է քվեարկելու։ Նաև պնդեց, որ «Հայաստան» դաշինքը գերիների հարցը շահարկում է։

«Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներին, իբրև հայտարարություններ է անում պարոն Սիմոնյանը, նաև լսում էի մեր ընդդիմադիր գործընկերների հնչեցրած արտահայտությունները, մասնավորապես, գերիների հետ կապված, ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է», - ասաց Ջուլհակյանը։

  • Կիսվել: