կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Փարիզ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Փարիզ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով կգործուղվի Փարիզ:

Ազգային ժողովից հայտնում են, թե ովքեր են լինելու պատվիրակության կազմում՝

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (7 անձի)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (6 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:

  • Կիսվել: