չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելnւց հետո ավագանու քվեարկությամբ մանդատից զրկել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին. հայտարարություն

Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելnւց հետո ավագանու քվեարկությամբ մանդատից զրկել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին. հայտարարություն

Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունը այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։

Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։

Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: