ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալավերդու ամենախնդրահարույց փողոցում նախագծային փոփոխությունից հետո վերակառուցման աշխատանքներ կկատարվեն. Արեն Մկրտչյան

Ալավերդու ամենախնդրահարույց փողոցում նախագծային փոփոխությունից հետո վերակառուցման աշխատանքներ կկատարվեն. Արեն Մկրտչյան

Ալավերդու ամենախնդրահարույց փողոցում նախագծային փոփոխությունից հետո վերակառուցման աշխատանքներ կկատարվեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: 

«Հարգելի ալավերդցիներ, Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի հետ տեղում քննարկել ենք Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդու Երևանյան խճուղու խնդրահարույց հատվածի հարցը, որի հետ կապված ահազանգել եք։
 
Նշված հատվածում նախագծային փոփոխությունից հետո վերակառուցման աշխատանքներ կկատարվեն` խնդիրն իսպառ վերացնելու ու ճանապարհը երթևեկության համար անվտանգ դարձնելու նպատակով»,- գրել է Մկրտչյանը։

  • Կիսվել: