շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալավերդիում ՔՊ–ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել

Ալավերդիում ՔՊ–ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնել։

Հիշեցնենք, որ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաեւ ավագանու անդամի թեկնածուներ Մանվել Ավագյանը եւ Հռիփսիմե Շահինյանը։

Նրանց փոխարեն մանդատները կստանան ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ համարները՝ Հրանտ Հախվերդյանը, Անահիտ Սմբատյանն ու Արտակ Գեւորգյանը։

 

  • Կիսվել: