երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալավերդիում նոր համայնքապետի երդմանն ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ են բերվել

Ալավերդիում նոր համայնքապետի երդմանն ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ են բերվել

Ալավերդու համայնքապետարանում այսօր նախատեսված է ավագանու նիստ, որտեղ պետք է երդվի օրեր առաջ համայնքապետ ընտրված ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը:

Այդ առիթով այսօր՝ դեկտեմբերի 8-ին բազմաթիվ կարմիրբերետավորներ են բերվել:

Հիշեցնենք, որ Ալավերդիի ավագանին 14 կողմ ձայներով անվստտահության հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետ Արկադի Թամազյանին։

Նույն նիստում ընդունած որոշմամբ, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։ 

Նշենք, որ ավագանու 27 մանդատներից 13-ը բաժին էր հասել ՔՊ-ին, 13-ը՝ «Ապրելու երկրին» եւ մեկ մանդատ ստացել էր ՀԱԿ-ը: «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը կոլաիցիա էին կազմել եւ 14 քվեով համայնքապետ էր դարձել Արկադի Թամազյանը:

Սակայն «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աջակցելով ՔՊ-ին: Հենց դա էլ հնարավորություն տվեց, որ 14 ձայնով անվստահություն հայտնեն գործող համայնքապետին:

  • Կիսվել: