շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը․ Գնել Սանոսյան

Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից»

Ակունքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը։

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի ոռոգման ջրատարը եւ կոյուղու ցանցը։ Ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։

Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 917 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի կառուցում 500 մետր երկարությամբ, երկաթե կիսախողովակներով եւ եւս նույնքան երկարության կոյուղու ցանցի վերակառուցում պոլիէթիլենային խողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կկարգավորվեն ոռոգման ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված խնդիրները Բարեկամություն փողոցում։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»։

  • Կիսվել: