կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը. Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

Ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը. Լենա Նազարյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի Արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերոությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենք, ինչի կապակցությամբ հայտնել եմ մեր երախտագիտությունը: Բացի այդ, ունենք շատ ակտիվ գործող հայ-ռումինական բարեկամական խումբ, որի ղեկավարը մեր կողմից պատգամավոր Անուշ Բեղլոյանն է: 2018 թվականին էլ Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրը, ինչի համար նույնպես հայտնեցի մեր երախտագիտությունը և հույսը, որ Ռումինիան լավ գործընկեր կլինի մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Ամենակարևոր օրակարգերից մեկը մնում է աշխարհի խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, որը ուղիղ կապ ունի աշխարհի բոլոր երկրների կարևորագույն օրակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Հետևապես՝ ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը: Վաղ, թե՝ ուշ»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: