ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն եւ ռենովացիայի այս ներդրումն իրեն կարդարացնի. Փաշինյան

Ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն եւ ռենովացիայի այս ներդրումն իրեն կարդարացնի. Փաշինյան

Հույս ունենք, որ բնակարաններ ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին:

Նշենք, որ այդ ծրագրով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Սահմանամերձ բնակավայրերում վարկի տոկոսներն ամբողջովին սուբսիդավորվեն, ոչ սահմանամերձ գյուղերում կսուբսիդավորվեն այնքան, որ վարկատուի վրա կմնա երկու տոկոսը, քաղաքներում՝ 3 տոկոսը, իսկ Երեւանում 5 տոկոսը: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը վերցնելիք վարկերի վրա:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներից հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնարականներ, որոնց մի հսկայական մասը չի օգտագործվում: Չնյայած մարդիկ ապրել են այդ տարածքում, բայց զգալի մասը լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ, այս ընթացքում կտրուկ մեծացել է վարձու բնակարանների պահանջարկը  եւ աճել են գները: Հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնողների առնչությամբ:

Մենք մտածել ենք, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել եւ ռենովացիայի, վերակառուցման ենթարկել բնակարանները, պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը  կօգտագոծվի բնակարանի էներոխնայողության համար:

Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն եւ այս ներդրումն իրեն կարդարացնի:

Ի վերջո, ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաեւ կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիներին, որոնք չեն կարողանա այս տարի մեկնել, նրանց համար պոտենցիալ աշխատատեղ ենք ստեղծում»:

  • Կիսվել: