ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, դա շատ կարևոր է ՀՀ-ի ու ՌԴ-ի բնակիչների համար. Միշուստինը՝ Փաշինյանին

Ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, դա շատ կարևոր է ՀՀ-ի ու ՌԴ-ի բնակիչների համար. Միշուստինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կառավարության որոշման համաձայն՝ հանվել են ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ՌԴ տարածք մուտքի բոլոր սահմանափակումները։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, և դա շատ կարևոր է Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչների համար՛՛:

Միշուստինը շեշտել է, որ ռուսական կողմն առաջնահերթություն է տալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

՛՛Փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվորեն իրականացվում են գործնական աշխատանքներ: Հերթական հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ՛՛,-ասել է ՌԴ վարչապետը:

  • Կիսվել: