հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ. Զախարովա

Ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ. Զախարովա

Մենք հետեւողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը եւ դրա հետագա սահմանագծմանը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միեւնույն ժամանակ, ինչպես դա ամրագրված է Սոչիի գագաթաժողովին հաջորդած՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձեւավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական ​​թիմն արդեն ձեւավորել է՛՛։

Զախարովայի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։

՛՛Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ​​ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ եւ ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում՛՛,-ասել է ՌԴ աԳՆ պաշտոնական ներայացուցիչը:

  • Կիսվել: