կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ

Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ

Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնհայտ է, թե որ պետությունները նման հայտարարություններով այժմ հանդես չեն եկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանի եւ Իրանի միջեւ մշտապես բաց երկխոսություն է վարվում, ինչն էլ գլխավոր գրավականներից մեկն է, որ երկրները կարողացել են կառուցել իրենց հարաբերությունները։

Անկախ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների կազմից՝ երկու երկրների դիրքորոշումները տարածաշրջանային հարցերում բավական մոտ են։ Թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը մշտապես աշխատելու են տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- նշել է նա։

Կոստանյանն ավելացրել է, որ, չնայած տարբեր ուժերի առկայությանը, Հայաստանը կարեւորում է Իրանի հետ համագործակցության զարգացումը։

«Դա արտացոլվալ ՝ կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերություններն Իրանի հետ։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ուժերի մասին է խոսքը (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում կան հակառակորդներ- խմբ.), կարծում եմ, կարելի է դատել՝ ելնելով այն հայտարարություններից, որոնք հնչում են»,- ընդգծել է փոխնախարարը։

  • Կիսվել: