երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ակնհայտ է, թե որ կողմից կարող են փող բաժանել․ Մարուքյան

Ակնհայտ է, թե որ կողմից կարող են փող բաժանել․ Մարուքյան

Ակնհայտ է, թե որ կողմից կարող են փող բաժանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով կայանալիք ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններին։

Հարցին, թե ո՞ր կողմից՝  ԼՀԿ ղեկավարն ասաց, որ տարբեր կողմերից: Թե որ ուժի համար են դա ասում, նա ասաց, որ դեռևս չի կարող անուններ հրապարակել:

«Միշտ կարող է փող բաժանել իշխանությունը, քանի որ ունի գործարարների վրա ազդեցություն և այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն: Այս մասով էլ իշխանություն պետք է ցույց տա՝ ունի՞ կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի սպասվող ընտրություններում»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

  • Կիսվել: