«Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը». Բագրատ Միկոյանը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների տվերն է եւ ուրվականը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:
Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...»:
Հիշենցնեք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն աավելի վաղ ասել էր, որ երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են: