կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ակնհայտ է, որ յուրքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, դարձնել ուժեղ պետություն․ Մարուքյան

Ակնհայտ է, որ յուրքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, դարձնել ուժեղ պետություն․ Մարուքյան

Պարզ է, որ այսօրը շատ տխուր օր է դարձել: Անցած տարի այստեղ այնքան մարդ կար, որ իրար հրում էին, բոլորն իրար շնորհավորում էին, հիմա էլ ենք շնորհավորում, բայց ոչ այդքան մարդ կա, ոչ տրամադրություն կա, ոչ էն հպարտությունը կա, կոտրված ենք բոլորս: Այս մասին այսօր Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում  ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ակնհայտ է, որ յուրքանչյուր հաղթանակ պետք է կապիտալիզացնել, դարձնել ուժեղ պետություն: Որքանո՞վ ենք դա կարողացել անել, կարծում եմ՝ այսօր այն օրն է, որ գիտակցում ենք, որ լավ չենք այս ուղղությամբ թե մեր պետությունը կառուցել, թե արժեւորել այդ հաղթանակները, թե մեր պետական ինստիտուտների հզորությունը: Այն մարտահրավերը, որ մեզ նետվեց 2020-ին, ցույց տվեց, որ մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են»,- ասաց Մարուքյանը։

Դիտարկմանը, որ այս պարտության քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը, Մարուքյանն արձագանքեց. «Ժողովուրդը թող այդ պատասխանատվությունը որոշի հունիսի 20-ի ընտրություններում: Ոչ ես եմ որոշում, ոչ դուք: Բարոյական է, բարոյական չի, պատասխանատու է, պաասխանատու չի, ես այսօր չեմ էլ ուզում անդրադառալ այդ թեմաներին: Մենզ պետք է համախմբվել, պետք է Հայաստանը դարձնել 10 մլն հայր երկիրը: Մենք կարող ենք ոտքի կանգնել եւ շարժվել առաջ»:

Հարցին, թե հիմա մենք եռատո՞ն ենք նշում, Մարուքյանը դրական պատասխան տվեց. Այո, Եռատոն ենք նշում, վերջին հաշվով Շուշին ազատագրել ենք: Հիմա գրավել են Շուշին, բայց Ռատոնը ազատագրելու մասին է: Դա նշանակում է, որ էլի կարող ենք ազատագրել: Հիմա ի՞նչ է, մտածում ենք, որ չի եղե՞լ հաղթանակ, Շուշին չենք ազատագրե՞լ»:

  • Կիսվել: