կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ակնհայտ է, որ Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է. Արմեն Աշոտյան

Ակնհայտ է, որ Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է. Արմեն Աշոտյան

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ինչպես հիշում եք, այս հանձնաժողովում աշխատելու հայտ էր ներկայացրել նաև Արփինե Հովհաննիսյանը: Բոլորովին նպատակ չունեմ “շողոքորթելու” Արփինեին, կարիք չկա թվարկելու նրա մասնագիտական հսկայական կարողությունների ապացույցները: Եվ ահա, Արփինեին Արդարադատության նախարարությունը չի ընդգրկել հանձնաժողովի կազմում: Մինչ այսօր այդպես էլ պարզ չէ, թե մրցույթ կոչվածը ինչ սկզբունքներով է իրականացվել: Չեմ ցանկանում քննարկել հանձնաժողով անցածների արժանիքները, սակայն հարցը մնում է բաց. անցածներից իրականում քանի՞սն են մասնագիտական առումով ավելի ուժեղ, քան Արփինեն:

Ակնհայտ է, որ Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է: Իշխանությունները վախենում են լսել մասնագիտական այլընտրանքային կարծիք: Պատրաստ չեն իրական բովանդակային աշխատանքի: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե ներառական չէ: Նրանց պետք են բացառապես “լոյալները”:

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել ”պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին” տիպի նամակներ և մեկնաբանություններ: Այս “մրցույթն” իրականում ապացուցեց, որ այս իշխանությունները չեն ուզում, որ իրենց օգնեն, նրանք “համագործակցելի” չեն: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե որդնած է»: 

  • Կիսվել: