երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը ադրբեջանցի ահաբեկչից․ «Ուժեղ Հայաստան»  լսել հոդվածը  Կիսվել

Իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը ադրբեջանցի ահաբեկչից․ «Ուժեղ Հայաստան» լսել հոդվածը Կիսվել

Իշխանությունների սադրանքը կայանում է նրանում, որ նրանք առաջ են մղում Եկեղեցու թեման այն ժամանակ, երբ զինված ադրբեջանցի ահաբեկիչն անարգել հատել է մեր սահմանը, մտել մեր հայրենակիցներից մեկի տուն և նրան այնպիսի վնասվածք հասցրել, որի հետևանքով նա կարող է զրկվել քայլելու հնարավորությունից։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են քննիչ հանձնաժողով ստեղծելով փակել այդ ահաբեկչի թեման՝ փորձելով շեղել հանրության ուշադրությունը։ «Իշխող կուսակցության պատգամավորները, թերևս, նույնպես համաձայն չեն քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ինչի պատճառով էլ նրանց կրքերը նույնպես բորբոքվել են», — նշել է Վարդանովը՝ մեկնաբանելով նիստի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկը։

  • Կիսվել: