ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԽ քարտուղարը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

ԱԽ քարտուղարը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 24-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին:

Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առանցքող մի շարք հարցեր:

 

  • Կիսվել: