հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԽ քարտուղարը Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված ԼՂ-ի շրջափակումը դադարեցնելուն

ԱԽ քարտուղարը Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված ԼՂ-ի շրջափակումը դադարեցնելուն

Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

  • Կիսվել: