կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԽ քարտուղարը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը

ԱԽ քարտուղարը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը

Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։

Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։

 

 

  • Կիսվել: