երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ակցիա ԱԺ–ի մոտ. Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը երբևէ չի չեղարկվել

Ակցիա ԱԺ–ի մոտ. Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշումը երբևէ չի չեղարկվել

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն իրազեկման ակցիա է իրականացնում ՀՀ Ազգային ժողովի մոտ։ Օրը պատահական չի ընտրվել․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին։
 
«Պատմական որոշումից հետո որևէ պետական կամ քաղաքական մարմին այդ որոշումը չի չեղարկել։ Հավաքի նպատակն է հիշեցնել այսօրվա իշխանություններին, որ այդպիսի վերամիավորման որոշումից հետո եղել է ազգային-ազատագրական պայքար, որի շնորհիվ ազատագրվել է Արցախը»,- նշեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
 
Ըստ նրա՝ որևէ մեկն իրավունք չի տվել Հայաստանի իշխանություններին չեղարկել այս որոշումը կամ համարել, որ Արցախը հայկական տարածք չէ։
Սարգսյանը նշեց, որ վերամիավորման գաղափարը պետք է դրվի մեր նոր ազատագրական պայքարի հիմքում:
 
Դեմկուսի առաջնորդը նաև հիշեցրեց, որ իրենց շարժումը գործընթաց է սկսում, որով պետք է անվստահություն հայտնեն գործող իշխանությանը։ Առաջիկայում նրանք նախատեսում են մի շարք նման ակցիաներ կազմակերպել ապազգային կառավարությունից ազատվելու նպատակով։
 
 

  • Կիսվել: