երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ականջներիդ օղ արեք, ՀՀ քաղաքացին քաղաքացին ապուշ չէ. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ականջներիդ օղ արեք, ՀՀ քաղաքացին քաղաքացին ապուշ չէ. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Սիրելի քաղաքացիներ, ձեզ նորից փորձում են ինչ-որ մի հնարավոր բան ներկայացնել որպես իրականություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով ընդդիմության հայտարարությունների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մի խմբակցության ղեկավար եկել է այստեղ և ասում է՝ տեսեք՝ մենք ինքնորոշումից ո՞ւր ենք հասել, էդ ո՞ր ինքնորոշումից եք ո՞ւր հասել, 1999 թվականին ձեր քաղաքական լիդերի կողմից բանակցված ինքնորոշումի՞ց, որը ենթադրում էր, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Քննարկվել է, որ Ադրբեջանի հայերը պետք է ունենան ադրբեջանական անձնագրեր՝ հատուկ Լեռնային Ղարաբաղ նշումով։

Կարո՞ղ է ամեն դեպքում երկքաղաքացի լինեն, նաև ՀՀ քաղաքացիություն ստանան, թե՞ հնարավոր չէ, դա՞ է ինքնորոշումը։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէիք ճանաչում, բա ո՞նց էիք գնում Ադրբեջանի նախագահին ասում՝ Մեղրին տամ, Արցախը տուր...՛՛։

Ալեքսանյանը նշեց, որ ժողովուրդն այս ամենը հիշում է, և հենց այս հարցերի պատասխաններն էլ սպասում են ընդդիմությունից։ 

՛՛Ականջներիդ օղ արեք, ՀՀ ժողովուրդը, քաղաքացին ապուշ չէ, քաղաքացուն մի վերաբերվեք այնպես, ինչպես ապուշին։ Քաղաքացին այս ամենը շատ լավ հասկանում է՛՛,-դիմելով ընդդիմությանը՝ ասաց Ալեքսանյանը:

 

  • Կիսվել: