Աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ ՀՀ-ի և Ադբեջանի աշխատանքին. ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ
Ամերիկան բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք աջակցում ենք կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ երկու կողմերի աշխատանքին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,-նշել է նա: