ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին. Ֆիդանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին

Աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին. Ֆիդանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո TRT Haber-ի և Anadolu-ի հետ զրույցում ասել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ 

«Ասացի, որ մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին և հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք դրա իրականացման համար։ Նրանք ևս այս հարցում նույն կարծիքին են, մտածում ենք, որ կարգավորումը լինելու է ի շահ տարածաշրջանի»,-նշել է նա:

 

  • Կիսվել: