հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աջակցելու ենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին. ԱՄՆ-ն հրապարակել է Ազգային անվտանգության ռազմավարությունը

Աջակցելու ենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին. ԱՄՆ-ն հրապարակել է Ազգային անվտանգության ռազմավարությունը

ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակել է 2022 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթղթում նշվում է, որ բացի Ուկրաինային աջակցությունից՝ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի ամրապնդելու ժողովրդավարական այլ երկրների կայունությունը:

«Մենք աջակցելու ենք Հարավային Կովկասում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերին»,- ասված է ռազմավարության տեքստում։

Նշվում է նաև, որ Վաշինգտոնը կգործակցի Թուրքիայի հետ՝ ամրապնդելու նրա ռազմավարական, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կապերն Արևմուտքի հետ։

Փաստաթղթում հերթական անգամ շեշտվում է՝ ԱՄՆ-ը կհակազդի Իրանի գործողություններին և թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել: «Կշարունակենք աջակցել Կենտրոնական Ասիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Կնպաստենք այս տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական գործընթացների բարելավմանն ուղղված ջանքերին»,- նշվում է ռազմավարության մեջ:

Խոսելով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ը զսպելու է Ռուսաստանին, մրցելու է Չինաստանի հետ և փորձելու է հաղթել այդ մրցավազքում:

  • Կիսվել: