ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԻՆ-ում քննարկվել է ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը

ԱԻՆ-ում քննարկվել է ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը

Մարտի 4-ին Աի նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցակացրեց խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Նախարարը հանձնարարեց միջգերատեսչական և տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ: Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետևելով առողջապահության նախարարության նախանշած նորմերին:

Հանդիպման ավարտին նախարարը հորդորեց, վտանգը չառհամարելով, խուճապի չմատնվել և արդյունավետ իրականացնել կանխարգելիչ միջոցառումները:

  • Կիսվել: