կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԻՆ-ն ամենագնաց մեքենաներով ապահովում է Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները. Նախարար

ԱԻՆ-ն ամենագնաց մեքենաներով ապահովում է Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները. Նախարար

Այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Բացի դրանից, Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք տաքացման կետ։ Նախատեսել ենք ևս երկու տաքացման կետ այդ ճանապարհին, որը կօգնի մեր բնակչությանը», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել մարդկանց։

«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում», - ասաց Փիլոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ։

  • Կիսվել: