ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԻՆ-ի և ՀԿԵ-ի համագործակցությունը տվել է իր արդյունքը. Փամբուխչյանն ընդունել է Մելնիկովին

ԱԻՆ-ի և ՀԿԵ-ի համագործակցությունը տվել է իր արդյունքը. Փամբուխչյանն ընդունել է Մելնիկովին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ թե՛ գործնական, թե՛ կրթական աշխատանքների համատեղ իրականացումն առաջիկայում։
 
Փամբուխչյանը շնորհավորել է Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։
Ալեքսեյ Մելնիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձնահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։
Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովի կողմից ՀԿԵ ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար ԱԻ նախարարը պարգևատրվել է մեդալով։

  • Կիսվել: