հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԻ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության լիարժեք պաշտպանության կազմակերպումը

ԱԻ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության լիարժեք պաշտպանության կազմակերպումը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ.

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա եւ մեծացնի կարողությունները։

Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության, անհրաժեշտության դեպքում նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպման կարևորությունը:

Դա ձեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, և վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր առաքելությունը:  

Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անվտանգ ծառայություն եւ խաղաղություն։

  • Կիսվել: