կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ահազանգ. Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին

Ահազանգ. Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին

Արդեն 3-րդ մարզի դպրոցի տնօրենն է դիմում   ինձ, որպես փաստաբանի, խորհրդատվություն հայցելով, թե ինչ կարող են անել, երբ մարզպետարաններից ստիպում են դպրոցի կոլեկտիվով Երևանում մասնակցել իշխող քաղաքական ուժի կողմից կազմակերպվող Երևանի ավագանու նախընտրական հավաք-երթին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Տնօրենները մասնավորապես հետաքրքրվում են, թե ինչպես կարող են պաշտպանել աշխատողների իրավունքները, երբ մարզպետարանի պաշտոնյան իրագործի պատժելու սպառնալիքը՝ եթե ուսուցչական կոլեկտիվը չմասնակցի այդ հավաք-երթին:

Նրանց տրամադրել եմ իրավական խորհրդատվություն, որի շրջանակներում նաև խորհուրդ եմ տվել հավաք-երթին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաքել ապացույցներ, օրինակ՝ ձայնագրություններ և այլն:

Հ.Գ. տնօրենների հեռախոսները զուր չգաղտնալսեք, նրանք ինձ հետ կապ են հաստատում ապահով կապի միջոցներով»։

  • Կիսվել: