երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ահաբեկչության կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնել եղբայրական Իրանին․ Իշխան Սաղաթելյան

Ահաբեկչության կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնել եղբայրական Իրանին․ Իշխան Սաղաթելյան

Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ այցելել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

Գրառում կատարելով դեսպանատանը բացված սգո մատյանում՝ ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնել եղբայրական Իրանի ժողովրդին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Ապաքինում՝ մաղթելով բոլոր վիրավորներին՝ մեր ցավակցական խոսքերն ենք փոխանցել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մեհդի Սոբհանիին։

  • Կիսվել: