ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ոստիկանությունը և ԱԻՊԾ-ն ուժեղացված ռեժիմով են աշխատում․ հանձրանարականներ են ստացել

ԱՀ ոստիկանությունը և ԱԻՊԾ-ն ուժեղացված ռեժիմով են աշխատում․ հանձրանարականներ են ստացել

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ընդունել է Ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին և ԱԻ պետական ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանին:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին անտանգությանը վերաբերող հարցեր: Այս ենթատեքստում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորել մայրաքաղաքում և երկու կառույցների շրջանային բաժիններում ուժեղացված ռեժիմով ծառայությունը:

Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջնայինը՝ հետպատերազմյան նոր իրողություններում, մշտապես բնակչության կողքին լինելն ու նրանց անվտանգությունը երաշխավորելն է:

Նախարարը նաև հետաքրքրվել է միջշրջանային ու միջպետական ճանապարհահատվածներում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ծառայության խնդիրներից:

Նախանշվել են համակարգի առաջիկա անելիքներն ու առանձացվել հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Ոստիկանության պետն ու ԱԻՊԾ տնօրենը նախարարին են ներկայացրել նաև տարվա պլանային միջոցառումների կատարման մասին հակիրճ տեղեկատվություն:

  • Կիսվել: